Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մայիսի 12-ը` Բուժքույրերի միջազգային օր

Մայիսի 12-ը` Բուժքույրերի միջազգային օր

Գթության քույրերի ծառայությունն առաջին անգամ կազմակերպվել է Ղրիմի պատերազմի ժամանակ: Մայիսի 12-ը ամեն տարի նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր (International Nurses Day):

 

Եկեք շնորհակալություն հայտնենք և շնորհավորենք ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին` բուժքույրերին:


Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է ամենահայտնի անգլուհիներից մեկի` Ֆլորենս Նայթինգեյլի (Florence Nightingale) ծննդյան օրը: Նա Ղրիմի պատերազմի տարիներին` 1853-1856 թթ., կազմակերպում է գթության քույրերի առաջին ծառայությունը:


Հայտնի է, որ Ղրիմի պատերազմի ընթացքում ռազմաճակատ էին մեկնում նաև Մոսկվայի Նիկոլյան մենաստանի ռուս միանձնուհիները: Հոսպիտալներում աշխատում էին ռուսական ազնվական ընտանիքների բազմաթիվ կանայք, այդ թվում նաև Նիկոլայ II-ի կինը և դուստրերը:
Հենց պատերազմի տարիներին է ձևավորվում այն կայուն ստերեոտիպը, որ բուժքույրերը հիվանդապահներ են, որոնք պատերազմի դաշտից դուրս են բերում վիրավորներին կամ կանգնում վիրահատական սեղանի մոտ:


Չնայած այն հանգամանքին, որ այս տոնն ավելի քան հարյուր հիսուն տարվա պատմություն ունի, միայն 1974 թ. հունվարին ընդունվեց որոշում նշել այն մայիսի 12-ին, երբ 141 երկրների գթության քույրեր միավորվեցին մասնագիտական հասարակական կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհուրդի շրջանակում։ Այդ օրվանից մայիսի 12-ը նշվում է որպես բուժքույրերի միջազգային օր: Ռուսաստանում այս տոնը նշվում է 1993 թվականից:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ